ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նաև արևմտյան կիսագնդում

Նաև արևմտյան կիսագնդում
31.05.2012 | 04:18

Ֆուտբոլային ընկերական հանդիպումների շրջան է և արևմտյան կիսագնդի երկրների ընտրանիների համար: Բրազիլացիների հերթական խաղը Միացյալ Նահանգների ընտրանու հետ էր: Այն ավարտվել է աշխարհի հնգակի չեմպիոնների ակնհայտ գերազանցությամբ: Գոլերի հեղինակներ են դարձել Նեյմարը, Տիագու Սիլվան, Մարսելոն, Ալեշանդրո Պատոն: Յուրգեն Կլիսմանի սաներից հաշիվը կարողացել է թրջել Էրկուլես Գոմեսը: ԱՄՆ-ի ընտրանին մի ընկերական հանդիպում էլ կունենա հունիսի 4-ին, Կանադայի հավաքականի հետ, որից հետո կմասնակցի արդեն աշխարհի 2014 թվին կայանալիք առաջնության ընտրական փուլի խաղերին: Ասենք, որ բրազիլացիները, որպես առաջնությունը հյուընկալող երկիր, ազատված են նախնական խաղերի մասնակցությունից: Նրանց հաջորդ ընկերականները հունիսի 3-ին ու 8-ին են` մեքսիկացիների ու արգենտինացիների հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ